«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Լիվերպուլ» հնարավոր վերադարձի մասին հարցին:
«Չեմ կարծում, որ մենք պետք է ասուլիսում խոսենք «Աստոն Վիլլայից» բացի այլ ակումբների մասին։ Մենք պետք է հարգենք մեր երկրպագուներին։
Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում «Լիվերպուլն» ինձ համար, բայց այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ «Աստոն Վիլլայի» վրա։ Ինձ համար պատիվ է լինել այս ակումբում»,- մեջբերում է Ջերարդին ակումբի մամուլի ծառայությունը:
Ջերարդը «Լիվերպուլի» սան է և թիմում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 1998-ից 2015 թվականներին:
























































