Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Ես ու Կիլիանն անցել ենք Կլերֆոնտենի ակադեմիայով, մենք Փարիզի արվարձաններից ենք և սկսել են «Մոնակոյում»: Ես ինձ չեմ համեմատում նրա հետ, ատում եմ դա, բայց ես նրան շատ եմ գնահատում:
Մբապեն հարձակվող է, որը կարող է առջևում ցանկացած տեղ խաղալ: Դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ էին նրան քննադատում Ֆրանսիայում,սակայն այն, ինչ տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբում, ինձ անհանգստացնում էր, քանի որ նա միշտ պրոֆեսիոնալ է եղել»,- ասել է Անրին:
























































