ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է հեռանալ ֆրանսիական թիմից, հայտնում է Fichajes-ը։
Ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր հետ կապված իրավիճակից. ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրած 14 հանդիպումներում անցկացրել է ընդամենը 656 րոպե՝ դառնալով երեք գոլի հեղինակ։
Իկարդիի համար առաջնային տարբերակը Իտալիա վերադառնալն է, որտեղ նա նախկինում հանդես է եկել «Ինտերում»:
Ըստ միջազգային մամուլի, ամռանը ֆուտբոլիստը մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն։
























































