«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը խոսել է վնասվածքի ապաքինման մասին. 30-ամյա դանիացին վնասվածքի պատճառով չի խաղացել օգոստոսից։
«Հեշտ չէ հաղթահարել վնասվածքները: Բայց ինչպես կյանքում մնացած ամեն ինչ, ճիշտ վերաբերմունքի դեպքում, ձեր ամենամեծ մարտահրավերը կարող է վերածվել մեծ հնարավորության: Ահա թե ինչպես եմ ես դա անում»։
«Իմ վնասվածքը մի փոքր նման է ծրագրային ապահովման թարմացման:
Ես նման եմ մեքենայի, որը յուրաքանչյուր 10 տարին մեկ ծրագրային ապահովման թարմացման կարիք ունի»,- գրել է Բրեյթվեյթը Twitter-ում:
























































