Էդ Վուդվորդը կլքի «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր փոխնախագահի պաշտոնը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆունկցիոները մոտ ժամանակներս կլքի իր պաշտոնը, սակայն նա կշարունակի շփումները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նույնիսկ պաշտոնը լքելուց հետո։
Նշվում է, որ «Յունայթեդը» բանակցություններ է վարում Վուդվորդի հետ, որպեսզի մնա ակումբում որպես խորհրդատու:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։