ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր կարծիքով, թե արդյոք կարող է ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճել։
«Կկարողանա՞մ նվաճել յոթերորդ ոսկե գնդակը: Չեմ կարծում, ճիշտն ասած: Իմ ամենամեծ մրցանակն այն է, ինչ կարողացա հասնել ազգային հավաքականի հետ։
Եթե ես ստանամ «Ոսկե գնդակը», դա անհավանական կլինի։ Յոթերորդ «Ոսկե գնդակը»՝ դա խենթություն կլիներ։ Դե, իսկ եթե չստացվի, դրանում սարսափելի բան չկա: Ես արդեն հասել եմ իմ ամենակարևոր նպատակներից մեկին»,- ասել է արգենտինացին Sport.es-ին։
36-ամյա հարձակվողը 6 անգամ (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019) նվաճել է «Ոսկե գնդակը» և այս մրցանակի քանակով ռեկորդակիր է։
























































