«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունը։ Զլատանը փարիզեցիների կազմում խաղացել է 2012-2016 թվականները։
«Լավ մարտահրավեր է Մեսսիի համար։ Նա ինչ-որ նոր բան է փորձում «Բարսելոնայում» անցկացրած երկար շրջանից հետո։ ՊՍԺ-ն ամբիցիոզ ակումբ է, որն ուզում է հաղթել ու աճել։
Այսօրվա ՊՍԺ-ն ավելի՞ լավն է, քան իմ ժամանակվանը։ Ոչ, մենք թիմ էինք։ Հիմա այն արդեն թիմ չէ»,- Իբրայի խոսքերն է փոխանցում GetFootballNewsFrance-ը։
























































