Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
MLS-ի 32-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» 3-2 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթիին»։ «Կոլամբուս Քրյուի» կազմում մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լուկասը փոխարինվեց 75-րդ րոպեին։ «Կոլամբուսը» մրցաշարային աղյուսակում 10-րդն է։
























































