Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» և մի քանի այլ ակումբների նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվել Իսպանիայի երկու երդվյալ թշնամիների ճամբարում։
Էտո’Օ-ի խոսքով՝ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո իր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է.
«Ես հայտնվեցի «Բարսելոնայում» Լապորտայի շնորհիվ: Ես միշտ երախտապարտ կլինեմ այն ակումբներին, որոնցում խաղացել եմ, անկախ նրանից՝ ինձ դուր են եկել նրանց ղեկավարների որոշումները, թե ոչ:
Ինտերում ես հանդիպեցի Մարոտտային՝ աներևակայելի բարի մարդու: Ես երջանիկ եմ, որ նա իմ կյանքում էր. նրա շնորհիվ է, որ ես մեծ արդյունքների հասա Իտալիայում։
Երբ ես ավարտեցի ֆուտբոլային կարիերաս, Մադրիդում սկսեցին ինձ այլ կերպ վերաբերվել։ Մադրիդի փողոցներում մարդիկ ինձ տեսնելուց ասում էին. «Ինչ ափսոս, որ մեզ մոտ չխաղացիք»։ Ցավոք սրտի, ես արդեն շատ ծեր եմ դա շտկելու համար: Կյանքն այն է, ինչ կա»,- ասել է Էտո’Օ-ն Marca-ին տված հարցազրույցում։
























































