ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն բաց են թողել թիմային մարզումը Լիգա 1-ի 12-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղից առաջ։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու մոտ ԼՈՌ-վարակ է հայտնաբերվել։ Առաջիկա խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է։
Թե ինչ պատճառով է բաց թողել մարզումը Մեսսին, հայտնի չէ։ Փարիզյան ակումբը չի հաղորդել արգենտինացու առողջական խնդիրների մասին։
























































