Թուրինի «Յուվենտուսն» Ա Սերիայի 10-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Սասուոլոյին» և 1-2 հաշվով պարտություն կրել:
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին հյուրերի կազմում բացել է Դավիդե Ֆրատեզին: Թուրինցիները 76-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը Ուեսթոն Մաքքենի խփած գոլի շնորհիվ, սակայն խաղի վերջին վայրկյաններին՝ հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին «Սասուոլոն» հաղթանակ է կորզել՝ Մաքսի Լոպեսի ջանքերով:
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսն» 15 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Սասուոլոն» 14 միավորով գտնվում է 9-րդ տեղում:
Տուրի մյուս խաղում «Ատալանտան» 3-1 հաշվով հաղթել է «Սամպդորիային»,իսկ «Ուդինեզեն» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Վերոնայի» հետ:























































