Հայտնվել էինք մի իրավիճակում, որ նույնիսկ սպորտի փլուզման խնդիր կար. Կարեն Գիլոյանի ծավալուն հարցազրույցն ArmSport-ին — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

    Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

    Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

    Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

    Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

    Էնջը դիմել է երկրպագուներին և թիմին․ Մարզիչը երեկ հեռացել է Տոտենհեմից

    Միապաղաղության զգացո՞ւմ․ Ռաֆայել Լեաուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

    Տոտենհեմի խաղացողները դժգոհ են Պոստեկողլուի հեռացումից և ցանկանում են լքել ակումբը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

            Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

            Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

            Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

            Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

            Էնջը դիմել է երկրպագուներին և թիմին․ Մարզիչը երեկ հեռացել է Տոտենհեմից

            Միապաղաղության զգացո՞ւմ․ Ռաֆայել Լեաուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

            Տոտենհեմի խաղացողները դժգոհ են Պոստեկողլուի հեռացումից և ցանկանում են լքել ակումբը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հայտնվել էինք մի իրավիճակում, որ նույնիսկ սպորտի փլուզման խնդիր կար. Կարեն Գիլոյանի ծավալուն հարցազրույցն ArmSport-ին

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ
                  23.10.21 / 19:55
                  0

                  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ ArmSport-ը խոսել է մինչ այս կատարված աշխատանքների, Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքների և նոր անելիքների մասին.

                  -Պարոն Գիլոյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնեցիք շատ բարդ ժամանակում՝ հետպատերազմական, համավարակային իրավիճակում: Ի՞նչ վիճակում ընդունեցիք սպորտն ու այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացնել:

                  -Շատ-շատ բարդ ժամանակ էր՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական առումով ծայրահեղ ծանր էր ամեն ինչն ու պետք էր հրատապ լուծումներ տալ շատ հարցերի: Մենք հայտնվել էինք մի իրավիճակում, որ նույնիսկ սպորտի փլուզման խնդիր կար: Այսքան տարիներ կառուցվել էր, բայց կարող էր այնպես ստացվել, որ մեկ տարի հետո ամեն ինչ սկսեինք զրոյից: Այդպիսի բարդ իրավիճակ էր:

                  Առաջին գործը, որ արվեց բժշկական սպորտային մասնաշենքի կառուցման խնդիրն էր. նախկին կենտրոնի լուծարումից հետո մեր մարզիկները հայտնվել էին շատ բարդ իրավիճակում, պետության կողմից որևէ բան չէր արվում, իսկ իրենք այդքան գումար չունեն, որ կարողանան անընդհատ ստուգումներ անել, վնասվածքների բուժմամբ, ֆիզիոթերապիայով զբաղվել: Այդ հարցը քննարկեցինք առողջապահության նախարարության հետ, իրենք հանձն առան կառուցել մասնաշենքը, նաև գույքով հագեցնել, իսկ մենք մեզ վերադարձրինք դեղորայքի ու վիտամինացիայի գործառույթն ու կարողացանք շատ կարճ ժամանակում շատ լուրջ լուծում տալ. հավաքականներին տրամադրվեց 40 մլն դրամ: Այդպիսի գումար երբևէ չէր շրջանառվել:

                  Տարին օլիմպիական էր, պետք է անցկացվեր հետաձգված Տոկիո-2020-ը, իսկ մենք շատ ֆեդերացիաների պարագայում գումարի խնդիր ունեինք: Երբ արդեն վարկանիշային մրցաշարերն ավարտվեցին, պարզ դարձավ, որ պետք է օրինակ հունահռոմեական ոճի ըմբշամարտին գումար տալ, որպեսզի նրանք նախաօլիմպիական հավաքներ անցկացնեն. մոտ 10 մլն դրամ տրամադրեցինք: Կառավարությունն աջակցեց նաև ֆինանսական այլ հարցերի լուծմանը: Մենք նաև օգնեցինք, որ ըմբիշներն ուսումնամարզական հավաք անցկացնեն ֆուտբոլի ակադեմիայում, քանի որ այնտեղի պայմանները շատ ավելի լավն են:

                  Հընթացս մենք վարչապետի հրահանգով սոցապ.նախարարության հետ լուծեցինք ՊՈԱԿ-ների մարզիչների սոց.փաթեթի հարցը: 2022 թվականի հունվարից արդեն մարզիչները կստանան սոց.փաթեթ:

                  Զուգահեռաբար մենք աշխատում ենք նաև այլ ուղղություններով. փորձում ենք ներկայացուցիչներ ունենալ միջազգային ֆեդերացիաներում: Նաև այդ աշխատանքի շնորհիվ էր, որ Ավետիք Վարդանյանը սպասարկեց Օլիմպիական խաղերը՝ որպես ըմբշամարտի մրցավար: Հակոբ Սերոբյանը մրցավար է մարմնամարզությունում և դարձյալ սպասարկեց Օլիմպիական խաղերը: Հիմա էլի ֆեդերացիաներ կան, որոնց նախագահները, գլխավոր քարտուղարներն աշխատում են միջազգային ֆեդերացիաների հետ, որպեսզի ընդգրկվեն այս կամ այն կոմիտեներում, այս կամ այն հանձնաժողովներում, ու հետագայում, եթե խնդիրներ ունենանք, կարողանան անմիջապես բարձրաձայնել այդ խնդիրը միջազգային ատյաններում։

                  Իմ ծրագրի դրույթներից էր աշխարհը սպորտային քարտեզ վերադարձնելը։ Շատ վաղուց պաշտոնական առաջնություններ չենք անցկացրել Հայաստանում, վերջին անգամ օլիմպիական ձևերից մեծահասակների Եվրոպայի առաջնություն անցկացրել ենք 2014 թվականին նետաձգությունից: Այո, 23 տարեկանների, երիտասարդների, աշխարհի Գավաթի խաղարկություն, բայց սրանք կարգով ցածր են, քան Եվրոպայի կամ առավել ևս աշխարհի մեծահասակների առաջնությունները: Ու հիմա ուրախությամբ նշում եմ,որ 2022 թվականին Երևանը կլինի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հյուրընկալ քաղաքը: Անգամ Խորհրդային տարիներին Հայաստանում այս կարգի միջազգային մրցաշար չի անցկացվել:

                  Զարկ տրվեց նաև շինարարությանը: Արդեն բավական գործ արվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներում: Հիմնային աշխատանքներն ընթանում են լուրջ ծավալով: Գումարի խնդիր այս պահին չկա: Շատ մեծ մարզահամալիր կլինի ու մենք չենք ամաչի Հայաստանի սպորտային մայրաքաղաքում՝ Գյումրիում, մրցումներ անցկացնել: Այդ համալիրը, եթե ի սկզբանե մտածված էր, որ կունենա մարզադպրոցի կարգավիճակ ու մարզումային կլինի, ապա ՀՀ Վարչապետի հանձնարարականով գումարն ավելացվեց, նախագիծը փոխվեց և 3 տարի հետո Գյումրին կունենա շատ կարգին մարզահամալիր, որտեղ մարզումներից զատ կկարողանանք միջազգային կարգի մրցաշարեր ընդունել: 8 մլրդ դոլար նախահաշվարկային արժեքով այդ կառույցը կզարդարի Գյումրին:

                  Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը շուտով կսկսվի կառուցվել: Այնտեղ էլ նախագծերն ավարտված են, տենդերն ավարտված է: Հուսամ՝ 2022 թվականին զարկ կտրվի նաև այդ կառույցի շինարարությանը:

                  Այս ընթացքում նաև բազմաթիվ միջազգային հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իրաքի ներկայացուցիչների հետ: Հիմա պատրաստվում ենք Իրանի սպորտի նախարարության հետ հուշագիր ստորագրել, պայմանավորվածություններ ձեռք բերել համատեղ ուսումնամարզական հավաքների, փոխադարձ մարզչական սեմինարների: Այն մարզաձևերում, որ մենք ենք ուժեղ, մենք կօգնենք, այն մարզաձևերում, որտեղ իրենք են լավ արդյունքներ գրանցում, իրենք մեզ կօգնեն ու մենք կկարողանանք մեր մարզիչների, մրցավարների որակավորումը բարձրացնել, իսկ մարզիկների շփումները նույնպես կտան իրենց դրական արդյունքը:

                  Այս տարի, բացի Օլիմպիական խաղերից, մասնակցեցինք նաև ԱՊՀ առաջին խաղերին, իսկ դրա համար բյուջեում նախատեսված գումար չկար: Որոշ ֆեդերացիաներ իրենց միջոցներով, որոշներին պետությունն օգնեց, նաև մարզահագուստ տրամադրեցինք … այս ամենը հաշվարկված չէր, բայց մենք վերաբաշխումների միջոցով կարողացանք նորմալ թիմ ուղարկել, իհարկե Ռուսաստանի դաշնությունը շատ հարցեր իր վրա վերցրեց՝ մասնավորապես կացության և սննդի հարցերը, բայց, միևնույն է, էլի խնդիրներ կային, որոնք լուծեցինք ու մասնակցեցինք այդ խաղերին, ունեցանք մեդալներ:

                  Մեդալների առումով դեռ վերջնահաշվարկ չենք կատարել, քանի որ մինչև Նոր Տարի դեռ բազմաթիվ մրցումներ կան, դեռ բռնցքամարտի ու ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնություններ կան, Մ23 տարեկանների ըմբշամարտի առաջնություն կա, բայց այս պահին անգամ այսքան մեդալ երբևէ դեռ չի եղել: Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ օլիմպիական տարում սովորաբար աշխարհի առաջնություններ չեն լինում, իսկ այս տարի հնարավորություն կար ավելի շատ մեդալ նվաճելու, բայց, միևնույն է, մենք նախ Օլիմպիական խաղերից վատ չվերադարձանք՝ 4 մեդալով, արդեն ունենք աշխարհի չեմպիոն՝ ի դեմս Մալխաս Ամոյանի: Վստահ եմ, որ էլի ենք ունենալու աշխարհի չեմպիոն: Ե՛վ բռնցքամարտից և՛ հատկապես ծանրամարտից մեծ սպասելիքներ ունեմ: Մենք տարին շատ լավ ցուցանիշներով կփակենք: Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն իսկական ֆուրոր էր. 9 առաջին տեղ, նման բան դեռ երբեք չէր եղել:

                  Կարճ ասած, հետզհետե ապագային նայելիս պարզություն ենք տեսնում, մշուշի միջից դուրս ենք գալիս, մառախուղը ցրվում է, և սկսում ենք հավատով նայել ապագային:

                  -Պարոն Գիլոյան, անդրադառնանք նաև ֆուտբոլին: Գիտեմ, որ Ձեր ծրագրային կետերից մեկը նաև մարզահամալիրների, մարզադպրոցների կառուցումն է, հայ երկրպագուներն էլ տևական ժամանակ է՝ սպասում են ազգային մարզադաշտի կառուցմանը: Արդյոք սպորտի նախարարությունն այս հարցով համագործակցո՞ւմ է ՀՖՖ-ի հետ:

                  -2 տարի առաջ հայտարարվել էր ազգային մարզադաշտ կառուցելու մասին, անգամ ասվել էր, որ կա ներդրող: Բայց, ինչ ես ստանձնել եմ այս պաշտոնը,  բանակցությունների հետք անգամ չի եղել: Չգիտեմ, թե ում հետ են վարվել բանակցությունները, ովքեր են եղել … այդ գործընթացը դադարեցվել է, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ նպատակմղված աշխատում է, պետության օժանդակությամբ և նաև հովանավորներ ներգրավելով՝ կարծում եմ, որ մյուս տարվա ավարտին մենք և՛ մարզադաշտի կառուցման տեղը կիմանանք, և՛ նախագիծը կունենանք: Հուսամ անգամ կկարողանանք սկսել շինարարությունը:

                  Մոռացա նշել, որ մենք նաև բանակի հետ կապված ենք որոշ հարցեր կարգավորել: Կառավարության որոշմամբ, այսուհետև եթե մարզիկն իր արժանիքների և արդյունքների համար հրավիրվում է Հայաստանի որևէ հավաքական և նրան քաղաքացիությունը տրվում է ոչ թե օրենքի ուժով, այլ շնորհվում է, այսինքն ինքը մինչ այդ որևէ կապ չի ունեցել, ծնողները Հայաստանում չեն ապրել, ինքը հայ է, ծնվել մեծացել է արտասահմանում ու հիմա ստանում է ՀՀ քաղաքացիություն, միանգամից կազատվի բանակից: Այսպիսով, մենք հնարավորություն կունենանք ոչ միայն մեր հայրենակիցներին ներգրավելու հավաքականներում, այլև մարզիկների, ովքեր իսկապես կարող են օգնել  բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը ու ցանկություն ունեն մեր դրոշի ներքո մասնակցել, իսկ դա ամբողջ աշխարհում ընդունված է:

                  Բանակի հետ կապված ևս մեկ կարևոր խնդիր ենք լուծել: Մենք հիմա անհատական վերաբերմունք ենք ցույց տալիս յուրաքանչյուր մարզաձևին: Եթե նախկինում օրենքը բոլորի համար մեկն էր, տարկետում ստանում էին միայն 1-5-րդ տեղերը գրաված մարզիկները, ապա հիմա որոշ մարզաձևերում անգամ 24-րդ հորիզոնականը գրաված մարզիկը կարող է տարկետման իրավունք ստանալ: Խոսքն այն մարզաձևերի մասին է, որտեղ այդպիսի արդյունք մենք շատ հազվադեպ ենք ունենում, բայց դա մեզ համար շատ կարևոր է՝ սուսերամարտ, ձմեռային մարզաձևեր և այլն: Եթե ունենք հեռանկարային մարզիկ, որն այդ պահին չի կարող միջազգային բարձրակարգ մրցումների մեդալակիր լինել, բայց հեռանկարային է, մենք իրեն հնարավորություն տալիս ենք շարունակել մարզվել տարկետման միջոցով, իսկ հետո ուժեղանալ ու մի գեղեցիկ օր մեզ հաճելի անակնկալ մատուցել, ինչու ոչ: Այստեղ ևս մեկ փոփոխություն ենք իրականացրել. նախկինում տարկետման իրավունքը տրվում էր 4 տարով, այսինքն ստացվում էր մինչև 26 տարեկանը, ու մինչև 27 տարեկանը կարծես անօդ տարածություն լիներ ու խնդիրներ էին առաջանում: Այդպիսի խնդրի առաջ կանգնեց օրինակ Ֆերդինանդ Կարապետյանը: Եվրոպայի չեմպիոն էր, Օլիմպիական խաղերի մասնակից, բայց այդ պահին խնդիր ուներ, որը լուծվեց: Հիմա արդեն, եթե մարզիկը մինչև 22 տարեկանը ստանում է տարկետում և հետո նորից արդյունք է ցույց տալիս, որ նորից պետք է տարկետում տրվի, արդեն ոչ թե մինչև 26 տարեկան է տրվում, այլ ազատում ենք բանակից:

                  -Պարոն Գիլոյան, ամռան գլխավոր սպորտային իրադարձությանն անդրադառնանք՝ հետաձգված Օլիմպիական խաղերին: Տոկիոյի խաղերին ևս անձամբ էիք հետևում մրցավայրից: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

                  -Եթե Խաղերին երկրպագու չկա, արդեն տխուր է: Սպորտը երկրպագուների համար է և երկրպագուներն են այն գեղեցկացնում: Դատարկ տրիբունաների ներքո դժվար է տրամադրվել ու լավ արդյունք ցույց տալ: Իհարկե, բոլորի համար նույն պայմաններն էին: Ամեն դեպքում, ամեն ինչ այնքան վառ և ուրախ չէր, որքան նախորդ 7 Օլիմպիական խաղերը, որոնց ներկա եմ գտնվել:

                  Կազմակերպչական առումով, ամեն դեպքում, շատ մեծ աշխատանք էր կատարված: Ճապոնիան ամեն ինչ շատ լավ էր արել: Աշխարհին այդ ամենը թելադրված էր բնության կողմից, մարդու որոշման հետևանք չէր: Հուսանք, որ քովիդի խնդիրը կլուծվի, այլևս այսպիսի արհավիրքներ չեն լինի ու մենք երկրպագուներին նորից կվերադարձնենք տրիբունա:

                  -Արթուր Դավթյանի նվաճած մեդալին արդեն անդրադարձաք, իսկ Օլիմպիական խաղերի մեր մյուս մեդալակիրների արդյունքները գոհացնո՞ղ էին:

                  -Արթուր Ալեքսանյանը հիանալի հանդես եկավ, շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Այո խնդիրներ կային, բայց ունենք այն, ինչ ունենք: Փառք Արթուրին, երրորդ օլիմպիական մեդալը նվաճեց ու արդեն ամբողջական հավաքածու ունի: Իհարկե, ոսկին էր լինելու ճիշտ արդյունքը, բայց ունենք այն, ինչ ունենք:

                  Բաչկովը հրաշալի մենամարտեր անցկացրեց մինչև կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում ընկավ մրցակցի սադրանքի տակ, վերջինս շատ կեղտոտ բռնցքամարտ էր վարում, բայց կարողացավ հունից հանել Բաչկովին: Նա իր ոճը թողած՝ ընկավ մրցակցի հետևից: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ պարտվեց:

                  Սիմոնը պարտավոր էր ոսկի վերցնել: Սիմոնն այդ ոսկին պետք է անպայման նվաճեր, դրա համար կային բոլոր նախադրյալները, բայց Սիմոնի պարագայում էլ, կարծում եմ, իր հոգեբանական վիճակն ասաց իր վատ խոսքը: Չարաբաստիկ վթարը, որ տեղի էր ունեցել, հեշտ չէ տանել, անգամ երբ դու անմեղ ես, իսկ Սիմոնն իսկապես անմեղ էր, բայց երիտասարդ տղա էր մահացել, Սիմոնը շատ խորը մարդ է ու դա չէր կարող չազդել իր հոգեբանության վրա: Հետզհետե կազդուրվում է: Հուսամ՝ աշխարհի առաջիկա առաջնությանը կապացուցի, որ ինքը նույն Սիմոն Մարտիրոսյանն է՝ շատ հզոր բազուկներով:

                  -Պարոն Գիլոյան, Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մանրամասներն արդեն ներկայացրել եք: Կազմակերպչական առումով որևէ նորություն կա՞:

                  -ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի կողմից հրավիրված եմ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Ասաց, որ Սերբիայում շատ լավ առաջնություն է լինելու, գնում եմ նայելու, նկարելու, բանակցելու, գրանցելու: Արդեն Կառավարական հանձնաժողովի կազմավորման հետ կապված խնդիրները կարգավորել ենք, դիմել ենք բազմաթիվ գերատեսչությունների՝ նախարարություններ, կոմիտեներ, Քաղաքապետարան,հասարակական կազմակերպություններ, որպեսզի թեկնածուներ տան: Հենց վերադառնամ աշխարհի առաջնությունից, կգումարենք Կառավարական հանձնաժողովի առաջին նիստն ու աճող պարբերականությամբ՝ մինչև մայիս այնպես կանենք, որ մեր երկիր ժամանած հյուրերը կրկին ցանկանան գալ Հայաստան:

                  -Իսկ ծանո՞թ եք՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս է արձագանքել մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին լուրին:

                  -Գիտեմ, որ Ադրբեջանն է դժգոհել, բայց մենք ասել ենք՝ անվտանգության հարցերը կկարգավորենք: Իրենց խնդիրն է. կուզեն՝ կգան, չեն ուզի՝ չեն գա: Մենք 3 անգամ եղել ենք Ադրբեջանում՝ ըմբիշները, բռնցքամարտիկներն ու Ամառային խաղերի մասնակիցները: Ինքս երկու անգամ անձամբ եմ եղել՝ բավական երկար ժամանակով: Այդ, խնդիրներ կային, բայց մենք չենք վախեցել, գնացել ենք, իրենք էլ ապահովել են անվտանգությունը: Հիմա իրենց խնդիրն է: Թող որոշեն, մենք պատրաստ ենք:

                  -Անդրադառնանք նաև բասկետբոլին…

                  -Բասկետբոլի Ա լիգան արդեն համարում եմ կայացած լիգա՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ: Եվրասիական լիգան շարունակում է գործունեությունը քովիդի բարդ պայմաններում: 2020 թվականին այն փոքրաթիվ լիգաներից մեկն էր, որ ավարտեց իր մրցաշրջանը, ի հայտ բերեց հաղթողին: Հիմա արդեն ընդլայնում ենք կազմը, ցանկանում ենք աշխարհագրությունը մեծացնել: Բանակցություններն ընթանում են, ամեն ինչ նորմալ կլինի: Ասեմ նաև, որ ցանկություն ունենք մյուս տարի հյուրընկալել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը: Տեսնենք՝ ինչ կստացվի: Եթե միջազգային ֆեդերացիան մեզ այդ իրավունքը տա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանի հավաքականն այդ առաջնությունում կրկնի 2016 թվականի հաջողությունը, երբ Մոլդովայում դարձավ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:

                  -Իսկ մյուս մարզաձևերից նախատեսո՞ւմ եք խոշոր մրցաշարեր ընդունել:

                  -Այո, մի քանի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հետ բանակցությունների մեջ ենք, առայժմ չեմ բարձրաձայնում:

                  -Պարոն Գիլոյան, նախքան սպորտի ոլորտն ի պաշտոնե համակարգելը՝ 25 տարի եղել եք սպորտում՝ որպես մարզական լրագրող ու մեկնաբան, և շատ խորքային տիրապետել եք ոլորտի խնդիրներին, բայց հետաքրքիր է՝ այս պաշտոնը ստանձնելուց հետո նոր խնդիրների բախվե՞լ եք:

                  -Անկասկած: Առհասարակ, երբ տեսանկյունդ, դիրքդ փոխում ես, իրերին սկսում ես ուրիշ կերպ նայել: Հիմա ես նշանակված եմ այս պաշտոնին, որպեսզի պետության շահերը պաշտպանեմ և ես տեսնում եմ, որ խնդիրներ կան,որ այո պետությունը չի կարող բոլորը խնդիրները լուծել: Ֆեդերացիաներն իրենք էլ պետք է աշխատեն: Ֆեդերացիաները միայն պետության տված ֆինանսական օժանդակությամբ չէ, որ պետք է գործեն: Հովանավորներ պետք է գտնեն, թեկուզ հանդերձանքի, թեկուզ ուսումնամարզական հավաքների: Դրա հնարավորությունն իրենք ունեն: Հասկանում եմ, որ հովանավորչական դաշտը խնդիրներ ունի, թերություններ ունի, դրա համար շատ դժվար է ներգրավելը: Օրինակ, գովազդային առումով շատ անհրապույր է մեր սպորտը, որովհետև եթե անգամ մարզիկն իր մարզահագուստին որևէ հովանավորի անուն կամ տարբերանիշ է փակցնում, նկարահանումից հետո հեռուստատեսությունները դա փակում են՝ ասելով, որ այդ հովանավորն իրենց դրա համար գումար չի տալիս: Այս հարցի լուծումը կարծում եմ պետական սպորտային հեռուստաալիք ունենալն է, որն արդար կլինի գովազդելու հովանավորին և դրանով գայթակղելու նրան:

                  Այս հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով: Հուսամ՝ մյուս տարի մենք նաև սպորտային ալիք կունենանք Հանրային հեռուստատեսության բազայի վրա, որն իր առջև հայկական սպորտը պրոպագանդելու խնդիր կդնի: Չի ընկնի վարկանիշի հետևից, կցուցադրի թե՛ միջազգային և թե՛ հատկապես հայկական սպորտը՝ մեր մարզիկներին, մեր մարզիչների կատարած աշխատանքը, և դրանով շատ կնպաստի ֆեդերացիաների գործունեությանը, կօգնի, որ ֆեդերացիաները հովանավորների հետ հավասարը հավասարի պես խոսեն, ոչ թե խնդրեն՝ ինչ կլինի օգնեք, բայց փոխարենը մենք ոչին չենք կարող վերադարձնել: Այդպես չի լինում: Պետք է հիմք ստեղծենք, որի վրա պինդ կանգնելով՝ ֆեդերացիաները կկարողանան ծավալել իրենց գործունեությունը:

                  -Պետական սպորտային հեռուստաալիք ունենալու գաղափարը որքանո՞վ է իրատեսական:

                  -Բավականին: Այս պահին համագործակցում ենք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Զրուցում ենք մարդկանց, կազմակերպությունների հետ: Նախահաշիվը կա, ֆինանսավորման աղբյուրներն ենք քննարկում: Մոտ ապագայում մենք նախագիծը կներկայացնենք Կառավարություն, տեսնենք՝ ինչ պատասխան կունենանք:

                  Թեգեր: կարեն-գիլոյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կարեն Գիլոյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

                  08.01.25

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատրաստվում է հրաժարական տալ

                  28.12.24

                  Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում․ Գիլոյան

                  16.12.24

                  Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան

                  21.11.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

                  19:07 / 07.06.25

                  Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

                  18:41 / 07.06.25

                  Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

                  18:18 / 07.06.25

                  Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

                  17:48 / 07.06.25

                  Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

                  17:30 / 07.06.25

                  Էնջը դիմել է երկրպագուներին և թիմին․ Մարզիչը երեկ հեռացել է Տոտենհեմից

                  17:18 / 07.06.25

                  Միապաղաղության զգացո՞ւմ․ Ռաֆայել Լեաուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

                  17:10 / 07.06.25

                  Տոտենհեմի խաղացողները դժգոհ են Պոստեկողլուի հեռացումից և ցանկանում են լքել ակումբը

                  16:45 / 07.06.25

                  Անչելոտիի որդին միացել է Բրազիլիայի ընտրանու մարզչական շտաբին

                  16:15 / 07.06.25

                  Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

                  15:55 / 07.06.25

                  Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

                  15:45 / 07.06.25

                  🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

                  15:15 / 07.06.25

                  📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

                  14:41 / 07.06.25

                  Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

                  14:30 / 07.06.25

                  Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

                  14:10 / 07.06.25

                  Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

                  13:55 / 07.06.25

                  Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

                  13:25 / 07.06.25

                  Ռոնալդուի նախկին թիկնապահը պատմել է, թե օրական որքան է պորտուգալացին վճարել իրեն

                  12:55 / 07.06.25

                  Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ

                  12:25 / 07.06.25

                  Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

                  11:55 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.