«Նյուքասլը» հետաքրքրված է «Միլանի» և Կոտ դ’ Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, անգլիական ակումբը մտադիր է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը, երբ վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ Կեսիեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։