Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետով: Ֆրանսիացին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում:
Ըստ Բլանի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը շատ սխալներ թույլ տվեց՝ բաց թողնելով ոչ միայն հարձակվող Լիոնել Մեսսիին, այլ նաև այլ աստղային ֆուտբոլիստների:
«Կարծում եմ, որ նրանք շատ մեծ սխալներ թույլ տվեցին: Եվ ոչ միայն Մեսսիի հեռանալու առումով, այլ նաև այլ խաղացողների՝ չորս-հինգ տարի առաջ: «Բարսելոնան» ֆուտբոլիստներ է կորցրել, բայց նման ակումբը չպետք է դա թույլ տա: Չի կարելի կորցնել Նեյմարին կամ Մեսսիին․ նրանց շատ դժվար է փոխարինել:
Ֆրանսիական ֆուտբոլի համար անհավանական է, որ Մեսսին, Նեյմարը և Մբապեն խաղում են Լիգա 1-ում: ՊՍԺ-ն այլ մոլորակի վրա է գտնվում, այո: Բայց Ֆրանսիայի առաջնության համար նման ֆուտբոլիստներ ունենալը կարևոր է», — Բլանին է մեջբերում RMC Sport-ը: