«Չելսին» երկարաձգել է պաշտպան Անդրես Քրիստենսենի հետ պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա դանիացու գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Ըստ Ռոմանոյի, «Չելսին» շուտով կհայտարարի պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Քրիստենսենը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին, սակայն միայն վերջին երկու մրցաշրջաններում է ամրապնդվել «կապույտների» հիմնական կազմում: