Calciomercato-ն հայտնում է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:
Կատալոնական ակումբը հետևում է արգենտինացի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին, ով դեռ չի կարողանում պայմանավորվել թուրինցիների հետ պայմանագրի երկարաձգման հարցում:
Դիբալայի և «Յուվեի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
























































