Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն ցանկանում է մարզչական աշխատանքը շարունակել Անգլիայի պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է Calcio Mercato-ն, «Նապոլիի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Նյուքասլը»։
Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է 43-ամյա մասնագետին տեսնել թիմի ղեկին, որը կփոխարինի ներկայիս մարզիչ Սթիվ Բրյուսին։
Հիշեցնենք, ամռանը Գատուզոն մոտ էր «Տոտենհեմը» գլխավորելուն, սակայն բանակցությունները հաջող ավարտ չունեցան։
























































