«Դալասի» հարձակվող Ռիկարդո Պեպին գրավել է իտալական թոփ ակումբների ուշադրությունը:
Այս ամառ «Ֆիորենտինան» և «Բոլոնիան» փորձել էին ձեռք բերել 18-ամյա հարձակվողին, սակայն գործարքը ձախողվել էր:
Այժմ երիտասարդ ամերիկացու հաջողություններին հետևում են «Յուվենտուսի» եւ «Միլանի» սկաուտները, իսկ թուրինյան ակումբի գործակալներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Պեպին MLS-ի պատմության մեջ հեթ-տրիկ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է՝ 23 րոպեի ընթացքում երեք գոլ խփելով «Լոս Անջելես Գելաքսիի» դարպասը: Այս մրցաշրջանում հարձակվողը MLS- ի 24 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:























































