ԱՊԼ-ի 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 0-1 հաշվով տնային պարտություն կրեց «Ասթոն Վիլլայից»:
«Կարմիր սատանաները» կարող էին հավասարեցնել հաշիվը ավելացված ժամանակում,սակայն 11 մետրից Բրունու Ֆերնանդեշը դիպուկ չէր:
Հարվածիզ առաջ «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հարվածելու «հրավեր» է արել Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն գնդակին մոտեցել է Բրունուն, հայտնում է talksport-ը:

























































