«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղը (2-2):
«Անկասկած, զվարճացրեցինք հանդիսականին, բայց այս ոչ-ոքիից հետո դառնահամ մնաց։ Զգում ենք, որ կարող էինք ավելիին հասնել։
Գրեթե ողջ առաջին կեսին «Ինտերը» հիասքանչ տեսք ուներ։ Երկրորդ կեսի առաջին 25 րոպեները լավ անցկացրինք, իսկ հետո «Ատալանտան» մեզնից ուժեղ էր։
Բայց հպարտ եմ նրանով, թե ինչպես անցավ այս խաղը։ Տեսանք երկու թիմի, որոնք ողջ ուժով պայքարում էին»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում DAZN-ը։