«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ դարձավ ԱՊԼ 6-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում։ Սա նրա 100-րդ գոլն էր առաջնությունում «կարմիրների» կազմում։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Սալահը 100 գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ում անցկացրած 150 խաղերում։ Նա գերազանցեց Ռոջեր Հանտի ռեկորդը, որը նույնքան գոլ հեղինակել էր ԱՊԼ 151 խաղում։
«Բրենտֆորդի» դեմ խաղն ավարտվեց 3-3 հաշվով։