«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ հանդիպման մեկնարկային րոպեներից դուրս գալով խաղադաշտ, հետաքրքիր ցուցանիշ է գրանցել։
Պատանի ֆուտբոլիստն այսուհետ համարվում է 21-րդ դարում կատալոնական ակումբի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մեկնարկային րոպեներից մասնակցել է թիմի հանդիպմանը։
Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։ Երեկվա խաղում Գավին դաշտ է դուրս եկել 17 տարեկան 49 օրական հասակում։
Այս ցուցանիշով առաջատարը թիմի հարձակվող Անսու Ֆատին է։ Վերջինս 2019 թվականի սեպտեմբերի 14-ին «Վալենսիայի» դեմ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել էր 16 տարեկան 318 օրական հասակում։