EA Sports-ը «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսին «պարգևատրել» է FIFA-ի զավեշտական ֆուտբոլային քարտով:
Դա արվել է ի պատասխան համացանցի օգտատերերի արձագանքին մի տեսանյութի, որում 60-ամյա մասնագետի համակարգչային տարբերակը շրջանցում է դաշտում գտնվող «Նյուքասլի» մնացած խաղացողներին:
Բրյուսն այժմ FIFA-ի ամենաարագավազ ֆուտբոլիստն է: Նրա արագությունը գնահատվել է 99 միավոր։
Սակայն նրա մյուս հմտությունները տպավորիչ չեն՝ հարվածներ ՝ 26, փոխանցումներ՝ 22, դրիբլինգ՝ 36, պաշտպանություն՝ 65, ֆիզպատրաստվածություն՝ 44:

























































