«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ այս ամառ իր տեղափոխությունը «Տոտենհեմ» չի կայացել, քանի որ Ֆաբիո Պարատիչին ստանձնել էր լոնդոնյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
«Պայմանագիրը կնքված էր: Մենք պլանավորում էինք նախամրցաշրջանը, և «Տոտենհեմը» ցանկանում էր հարձակվողական ոճ դավանող մարզիչ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նոր գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին եկավ: Մենք համաձայն չէինք որոշ գաղափարների շուրջ, և նա նախընտրեց այլ մարզչի:
Ես ունեմ որոշ սկզբունքներ: Ես ցանկանում եմ լինել մեծ թիմի մարզիչ, բայց ինձ պետք է ճիշտ նախագիծ և ակումբ, որտեղ մարդիկ հավատում են իմ գաղափարներին, իմ խաղաոճին, և այս դեպքում դա չի համընկել՝ կապված գլխավոր տնօրենի հետ:
Ակումբի նախագահն ու սպորտային տնօրեն Սթիվ Հիտչենը խնդրեց ստեղծել թիմ, որը կկարողանա խաղալ գրավիչ և հարձակվողական ֆուտբոլ, և ես պատրաստ էի դրան», — Ֆոնեսկային է մեջբերում Football Italia-ն:
























































