«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռամոն Պլանյեսը ասել է, որ ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, չնայած միավորների հերթական կորստին:
Սեպտեմբերի 23-ին Կումանի սաները չկարողացան հաղթել «Կադիսին» Լա լիգայի 6-րդ տուրում (0-0):
«Կումանը վայելում է մեր աջակցությունը: Կիրակի օրը ևս մեկ հանդիպում է լինելու, և մենք նրա կողքին ենք: Նա մեր մարզիչն է: Մենք նոր ցիկլի մեջ ենք հայտնվել և ունենք որակյալ ֆուտբոլիստներ՝ մեծ ապագայով», — Պլանյեսին է մեջբերում RMC Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 58-ամյա հոլանդացի մասնագետը կհեռացվի աշխատանքից, եթե «Բարսելոնան» չհաղթի «Կադիսին»: Սակայն ակումբի նախագահ Ժոան Լապորտան հերքել էր այս լուրերը:
Նշենք՝ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 68-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստը զգուշացվել է դեղին քարտով: