Ֆրանսիական Լիգա 1-ի յոթերորդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղից (1-2) հետո «Մեցի» գլխավոր մարզիչն իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի պահվածքի մասին:
Մբապեն, ՊՍԺ-ի հաղթական գոլից հետո, վազել է մրցակից թիմի դարպասապահ Ուկիջեի մոտ և ինչ-որ բան բղավել, ինչը հարուցել է մրցակցի բուռն արձագանքը, որն իր հերթին սկսել է վազել հարձակվողի ետևից: Նեյմարը կանգնեցրել է Ուկիջեին, սկսվել է փոքր քաշքշուկ, որի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ դեղին քարտ ստացան:
«Ինձ դուր է գալիս Մբապեն, բայց եթե նա ցանկանում է, որ իրեն սիրեն, նա պետք է փոխի վարքագիծը: Եթե նա ավելի համեստ լինի, դա նրան միայն հաջողություն կբերի»,- մեջբերում է մարզչին L’Equipe-ը։
Փարիզյան ակումբն այս խաղում առավելության հասավ՝ ավելացված ժամանակում խփելով վերջին գոլը: Իր հաշվին դուբլ գրանցեց պաշտպան Աշրաֆ Հակիմին: