«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին:
Կատալոնական ակումբը չորս խաղերից հետո զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
«Դժվար ժամանակներ են, բայց միայն միասնական լինելու և թիմին աջակցելու դեպքում ավելի հեշտ կլինի առաջ գնալ», — գրել է Պույոլը Instagram-ում:
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Կադիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։























































