«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին ընդգրկված է թիմի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում, եթե ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվի աշխատանքից, հայտնում է El Mundo Deportivo-ն:
44-ամյա ֆրանսիացի մասնագետն այս պաշտոնում արդեն համարվում էր թեկնածու մի քանի մրցաշրջան առաջ, երբ ակումբի ղեկավարությունը փոխարինող էր փնտրում Էռնեստո Վալվերդեին:
Այժմ Անրին աշխատում է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում է Ռոբերտո Մարտինեսը, ով կատալոնական թիմը գլխավորելու ևս մեկ թեկնածու է:
Այնուամենայնիվ, Կումանի հավանական փոխարինողների ցանկը դեռևս գլխավորում է «Բարսելոնայի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ, «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին: