Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մեցին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Արդեն 5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Աշրաֆ Հաքիմին, 39-րդ րոպեին մրցակիցը հավասարեցրեց այն։ Փարիզյան թիմին հաղթանակ պարգևեց Հաքիմին հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը Նեյմարի փոխանցումից հետո։
Լիոնել Մեսսին խաղին չէր մասնակցում «Լիոնի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։