«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը կարող է դառնալ Բելգիայի ազգային հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսը։
Goal-ի փոխանցմամբ կատալոնական ակումբի ղեկավարության ընտրությունը կանգ է առել իսպանացի մասնագետի վրա։
48-ամյա Մարտինեսը Բելգիայի ընտրանին գլխավորում է 2016 թվականից։ Ավելի վաղ Մարտինեսն աշխատել է «Սուոնսիում», «Ուիգանում» և «Էվերթոնում»։