Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի աշխատավարձի չափը։
Marca-ի փոխանցմամբ՝ 21-ամյա հարձակվողն «Արքայական ակումբում» տարեկան վաստակում է 2,5 միլիոն եվրո։
Նշվում է, որ Վինիսիուսի ներկայիս աշխատավարձը կազմում է այնքան, որքան նա ստանում էր Մադրիդ տեղափոխվելու առաջին իսկ մրցաշրջանում։
Ըստ աղբյուրի՝ Վինիսիուսն առայժմ չի շտապում երկարաձգել ավելի շահավետ պայմաններով պայմանագիրը։