«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը ավտովթարի է ենթարկվել սեպտեմբերի 22-ի առավոտյան:
Թուրինում տեղի ունեցած վթարը լուրջ հետևանքներ չի ունեցել: Football Italia-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը վթարի մեղավորը չէ:
25-ամյա բրազիլացու Ferrari-ն վնասված է․ կոտրվել է աջ լուսարձակը: Արտուրը մեկնում էր բժշկական կենտրոն, որտեղ պետք է հետազոտվեր:
Այժմ ֆուտբոլիստը ապաքինվում է՝ աջ ոտքի վիրահատությունից հետո:























































