ԱՊԼ 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
30-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: 5 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Լինգարդը առաջ մղեց մանչեսթերյան թիմին: Ավելացված ժամանակում Լյուկ Շոուն սեփական տուգանայինում ձեռքով խաղաց, ինչի հետևանքով հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը չկարողացավ անվրեպ իրացնել փոխարինման մտած Նոբլեն:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց ու 13 միավորով 2-րդ տեղում է:
























































