Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (6-3):
«Քաղաքաբնակները» 50-րդ հաղթանակը տարան մրցաշարում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 91 հանդիպում (16 ոչ-ոքի, 25 պարտություն):
«Մանչեսթեր Սիթիից» ավելի արագ Չեմպիոնների լիգայում 50 հաղթանակ է տարել միայն «Ռեալը»: Մադրիդյան ակումբից այդպիսի ցուցանիշ գրանցելու համար պահանջվել է 88 խաղ: