«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի առաջին տուրի` «Բավարիայի» դեմ խաղում:
32-ամյա պաշտպանը պետք է բժշկական հետազոտություն անցնի, ինչից հետո պարզ կլինի, թե ինչքան ժամամանակ է անհրաժեշտ` ապաքինվելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան մասնակցել է չորս հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: