«Վերոնայի» նոր գլխավոր մարզիչ է դարձել խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը:
«Խաչակիրների» պաշտոնական կայքը հայտարարել է խորվաթ մասնագետի հետ համագործակցության մասին, ով այս պաշտոնում փոխարինեց Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին:
Տուդորի պայմանագիրը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի ամառ: Եթե 43-ամյա մարզիչը կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները, ապա նա մի քանի տարվա պայմանագրի առաջարկ կստանա։
Հիշեցնենք, որ մեկնարկային երեք տուրերից հետո «Վերոնան» ոչ մի միավոր չէր վաստակել:























































