Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իվան Զամորանոն ընտրություն է կատարել Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի միջև:
«Մբապեն աներևակայելի լավն է: Մի քանի տարի անց նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողը: Այսօր նրան այլևս հնարավոր չէ միայնակ կանգնեցնել: Նա նման իրավիճակներում սխալներ չի գործում: Նա կենտրոնական հարձակվող չէ, նա խաղում է հարձակման ամբողջ ճակատի երկայնքով: Նա շատ լավ է շարժվում եզրերում։
Նա ոչ միայն գոլեր է խփում, այլև տալիս է բազմաթիվ գոլային փոխանցումներ: Նա չի կարողանում ուժային ճնշում գործադրել պաշտպանների վրա լավագույն կենտրոնական հարձակվողների պես, բայց նա աշխարհի ամենակայուն հարձակվողներից մեկն է:
Ո՞ւմ կգնեի Մբապե-Հոլանդ զույգից: Մբապեին՝ հիմնվելով ավելի վաղ ասածիս և ֆուտբոլի մասին իմ պատկերացման վրա: Հոլանդը կարող է օգտագործվել խաղային որոշակի համակարգում, այն դեպքում, երբ նա հնարավորություն ունի օգտագործել ֆիզիկական ուժի տարբերությունը:
Իսկ Մբապեն բազմակողմանի է, նա կհամապատասխանի աշխարհի ցանկացած մարզչի, քանի որ նա շատ ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է», — մեջբերում է Զամորանոյին AS-ը: