Դորմտունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Նորվեգիայի և Ջիբրալթարի միջև երեկ կայացած խաղում (5-1)։
21-ամյա հարձակվողի համար սա կարիերայի 11-րդ հեթ-տրիկն էր։ Այս ցուցանիշով նա գերազանցել է ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին (10)։
Բացի դա, Հոլանդն իր կարիերայի ընթացքում ավելի շատ հեթ-տրիկներ է հեղինակել, քան «Բարսելոնայի» և «Ինտերի» հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն (9) , ինչպես նաև իսպանացի նախկին հարձակվող Ֆերնանդո Տոռեսը (8)։
Կարիերայում հեթ-տրիկների քանակով առաջատարը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (57), երկրորդ տեղում Լիոնել Մեսսին (51) , իսկ երրորդ տեղում Լուիս Սուարեսն է (29)։
























































