«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է ասել նորեկ Լյուկ դե Յոնգայի հասցեին:
— Դե Յոնգի ժամանումը իմպրովիզացիա՞ էր [Գրիզմանի հեռանալուց հետո]:
— Ոչ, քանի որ տարբերակը դիտարկվել է օգոստոսի սկզբից: Ես ցանկանում էի մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից տարբերվող հարձակվող, և մտածեցի դե Յոնգի մասին, քանի որ նրան լավ եմ ճանաչում:
Իրականում ես զարմացած էի, թե ինչպե՞ս է հնարավոր, որ «Բարսան» դե Յոնգի նման հարձակվող չունի: Նա մեզ տալիս է տարբեր հնարավորություններ, հատկապես երկրորդ հարկում, տուգանային հարվածների և անկյունայինների ժամանակ: Ես գոհ եմ այս տեղափոխությունից, — մեջբերում է մարզչին Diario Sport-ը: