«Տոտենհեմի» նախկին հարձակվող Դարեն Բենտը կիսվել է Պրեմիեր լիգայում ռմբարկուական մրցավազքի սպասելիքներով:
«Եթե նայեք «Չելսիին» և նրանց խփած գոլերին, ապա կարծում եմ, որ դրանցից շատերը կխփի Լուկակուն: Մենք գիտենք, թե որքան լավն է Ռոնալդուն, բայց Գրինվուդը, Ֆերնանդեշը, Ռեշֆորդը և Կավանին ևս կմիջամտեն: Դուք գիտեք, թե ինչ նկատի ունեմ։ Նրանցից ոմանք կարող են նույնիսկ չխաղալ: Իսկ Լուկակուն, եթե պատրաստ է, կխաղա:
Տեսականորեն, Ռոնալդուն կարող է ամեն հանդիպում չանցկացնել մեկնարկային րոպեներից, քանի որ նրանք շատ խաղեր ունեն: Նայեք Լուկակուին. «Չելսին» նրան գնել է խաղալու համար: Նա, կենտրոնական հարձակվող է, կարծում եմ, «Չելսիի» բացակայող օղակն էր:
Տեսեք, ես գիտեմ, որ Ռոնալդուն կխփի իր գոլերը, ես դրանում կասկած չունեմ, բայց խաղադրույք եմ կատարում Լուկակուի վրա: Նա արդեն առջևում է՝ 1-0»,- մեջբերում է Բենտին Manchester Evening News-ը:
























































