ՊՍԺ-ի լատինաամերիկացի խաղացողների մի ամբողջ խումբ, այդ թվում՝ հարձակվող Լիոնել Մեսսին, չեն օգնի թիմին «Կլերմոնի» հետ Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, հայտնում է RMC Sport- ը:
Ըստ աղբյուրի, հանդիպումը բաց կթողնեն նաև կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսը եւ Անխել Դի Մարիան, ինչպես նաեւ հարձակվող Նեյմարը:
Փաստն այն է, որ այս ֆուտբոլիստները մասնակցում են Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին: Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ուստի խաղացողները չեն կարողանա մասնակցել Լիգա 1-ի խաղին (սեպտեմբերի 11-ին):
Հիշեցնենք, որ 34-ամյա Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից»` ազատ գործակալի կարգավիճակով: Նա մեկ հանդիպում է անցկացրել ֆրանսիական ակումբի կազմում։