Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը միջազգային ուսումնամարզական հավաքի է մասնակցում Վրաստանի Գորի քաղաքում՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Երիտասարդները նախապատրաստվում են սեպտեմբերի 9-12-ը Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: