Սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում կայանալիք Մունդիալ-2022-ի որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է, հայտնում է ՀՖՖ-ն:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։
Հիշեցնենք, որ խաղի մեկնարկը սահմանված է 22:45-ին: