Հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆրանսիական ակումբը հարձակվողի հետ նոր գործարք կնքելու հնարավորություն չունի: Երեկ Կիլիանը կրկին ՊՍԺ-ի ղեկավարներին ասել է, որ չի երկարաձգի պայմանագիրը:
Մբապեն ծրագրում է հունվարին նախնական պայմանագիր կնքել «Ռեալի» հետ: Նա գիտի, որ բոլոր թոփ ակումբները ցանկանում են իրեն ձեռք բերել հաջորդ ամառ, բայց նա մտադիր է տեղափոխվել միայն Մադրիդ:
Չնայած ՊՍԺ-ն հրաժարվել էր նրան վաճառել «Ռեալին» այս ամառ, Մբապեն պրոֆեսիոնալ կերպով կկատարի իր պարտականությունները ՊՍԺ-ում:
Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 4 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: