Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։
Գրեթե 50 տարվա ընթացքում երկրորդ անգամ հռոմեական ակումբը Իտալիայի առաջնության մեկնարկային երկու հանդիպումներում խփել է առնվազն 7 գոլ:
Ա Սերիայի մեկնարկային երկու տուրից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը 6 միավոր վաստակեց և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ ՝ գոլերի տարբերությամբ զիջելով միայն «Լացիոյին»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ` փոխարինվելով հանդիպման 70-րդ րոպեին։ Այդ խաղում նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ ու նաև զգուշացվեց դեղին քարտով։