Իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լևանտեի» հետ:
39-րդ րոպեին Մորալեսն առաջ մղեց հյուրերին: Տանտերերը պատասխան գոլը խփեցին ավելացված ժամանակում: Գոլի հեղինակ դարձավ Էսպինոն:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 81-րո րոպեին: