Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ կիսապաշտպան Ջո Ուիլլոկը տեղափոխվել է «Նյուքասլ»:
21-ամյա կիսապաշտպանի համար «կաչաղակները» վճարել են 25 մլն եվրո, ստորագրվել է երկարաժամկետ պայմանագիր: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Ուիլլոկն անցկացրել է «Նյուքասլի» կազմում, որտեղ անցկացրած 14 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:
Նախորդ մրցաշրջանում Ուիլլոկը ԱՊԼ-ի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ 7 խաղում անընդմեջ, իսկ մայիս ամսին դարձավ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:
























































