Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Էլիշա Մորիբային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է մեկ տարի հետո, և այդ պատճառով կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել նրա տրանսֆերը:
18-ամյա Մորիբան «Բարսելոնայի» սան է: Ընդհանուր առմամբ, նա կատալոնացիների կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Բարսելոնան» օգոստոսի 15-ին սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսեյդադին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 4,70