«Ինտերի» ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսին: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Վերջերս «Ատլետիկոն» ֆուտբոլիստի համար առաջարկեց 50 միլիոն եվրո (+10 բոնուս), սակայն միլանյան ակումբը մերժեց առաջարկը: «Ինտերը» ֆուտբոլիստի համար պահանջում է 80-90 միլիոն եվրո:
Լաուտարոն միլանյան թիմում է 2018 թվականից:
























































