«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է իր ապագայի մասին։
«Հանդիպել եմ մարզչի հետ, նա ճիշտ բաներ է ասում ու օգնում է թիմին իրեն ավելի լավ զգալ։ Շփվել եմ թիմակիցներիս հետ, որոնք ասել են, որ երջանիկ են, որ քրտնաջան ու որակյալ աշխատանք են տանում։ Դա կարևոր է, որովհետև պիտի հաջող անցկացնենք Իտալիայի առաջնությունն ու հիանալի հանդես գանք Չեմպիոնների լիգայում։
Նախորդ մրցաշրջանն ինձ համար վատ դասավորվեց, խնդիրների պատճառով ես բաց թողեցի վերջին ամիսները։ Հիմա ուզում եմ 100%-ով պատրաստ լինել ու ողջ աշխարհին հիշեցնել՝ ով է Արտուրո Վիդալը։
Ակումբի ներկայացուցիչների հետ հետ խոսել ենք, լավ հարաբերություններ ունենք։ Նրանք հավատում են ինձ, ես՝ նրանց։
Այս տարի ուզում ենք ևս մեկ սկուդետտո հաղթել ու հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- ասել է Վիդալը ակումբի հեռուստատեսության հետ զրույցում։